Ռուսաստանի Սվերդլովի մարզում ջախջախել են «Հիզմ ուտ-Թահրիր ալ-Իսլամի» գաղտնի գործող խմբավորմանը, որը տեղի մուսուլմաններին և միգրանտներին հավաքագրում էր ահաբեկիչներ դարձնելու նպատակով, հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
Նշվում է, որ խմբավորումը բաղկացած էր Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների 5 քաղաքացիներից։
«Արտասահմանյան գործակալների հրահանգով այդ մարդիկ քարոզում էին «Հիզմ ուտ-Թահրիր ալ-Իսլամի»* գաղափարախոսությունը և հավաքագրում տեղի մուսուլմաններին և աշխատանքային միգրանտներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսլամիստների բնակության վայրից առգրավվել են արգելված քարոզչական նյութեր, կապի միջոցներ, տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ, որոնք օգտագործվել են ահաբեկչական գործունեության ժամանակ։
Քրեական գործ է հարուցվել։
* Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն։