Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր

ՀՀ վարչապետին ուղեկցել են Մհեր Գրիգորյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վահրամ Դումանյանը և պատվիրակության այլ անդամներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Մոսկվայի Ալեքսանդրյան այգու Անհայտ զինվորի հուշահամալիր։
Նա ծաղկեսպակ է դրել Անհայտ զինվորի հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Անմար կրակի մոտ
Վարչապետին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխնախագահ Հակոբ Արշակյանը, նախարար Վահրամ Դումանյանը և պաշտոնական պատվիրակության այլ անդամներ։
Փաշինյանին ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու պաշտոնական պատվիրակության այլ անդամներ
Պաշտոնական արարողությանը հնչել է Հայաստանի պետական օրհներգը, որից հետո տեղի է ունեցել պատվո պահակախմբի քայլերթը:
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով է մեկնել ՌԴ։ Ապրիլի 19-ին նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպման ավարտին երկու երկրների ղեկավարները հանդես են եկել տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համատեղ հայտարարությամբ։
Ապրիլի 20-ին նախանշված են ՀՀ վարչապետի հանդիպումները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Փաշինյանն այցելելու է նաև Նիժնի Նովգորոդ:
Հայտնի է` ինչ փաստաթղթեր են ստորագրվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև