Մի քանի զինծառայողներ դուրս են եկել «Ազովստալի» տարածքից և գերի հանձնվել

Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի 5 զինծառայողներ դուրս են եկել «Ազովստալ» գործարանի տարածքից և գերի հանձնվել։ Տեղեկությունը հայտնում է ԴԺՀ ժողովրդական ոստիկանությունը։
Այսօր Մարիուպոլում հումանիտար միջանցք կբացվի այն գրոհայինների համար, որոնք շարունակում են մնալ ձեռնարկության տարածքում։
ՏԱՍՍ-ը, հղում անելով իր աղբյուրին, տեղեկացնում է, որ 120 խաղաղ բնակիչներ, որոնք թաքնվել էին «Ազովստալի» նկուղում, նույնպես դուրս են եկել թաքստոցից և հանձնվել ԴԺՀ զինվորականներին։
ԴԺՀ ուժային գերատեսչության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ մարդկանց անվտանգ տարածք են տեղափոխել։
ԴԺՀ ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը ապրիլ 19-ին հայտնել էր, որ հատուկ խմբերը սկսել են գրոհել Մարիուպոլում գտնվող «Ազովստալ» կոմբինատի տարածքը։
ՌԴ ԶՈւ-ն գործարանում գտնվողներին առաջարկել էր հանձնվել և մարդասիրական միջանցք էր բացել նրանց համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 56-րդ օրը։