Եվրոպայի երիտասարդական առաջնությունում երկու հայեր կպայքարեն ոսկու համար

Իսրայելյանը և Հակոբյանը եզրափակիչ փուլում կհանդիպեն Բուլղարիայի և Ուկրաինայի բռնցքամարտիկների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Արես Հակոբյանը (67 կգ) և Էրիկ Իսրայելյանը (60 կգ) դուրս են եկել Բուլղարիայի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արես Հակոբյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր մրցակցի` Իսպանիայի ներկայացուցիչ Գանդա Սոուցկո Կուլիբալիի նկատմամբ։
Կրկին հաղթանակ․ հայ բռնցքամարտիկները ԵԱ-ում հաղթել են մրցակիցներին
Կիսաեզրափակիչ փուլում նույնքան համոզիչ հաղթանակ է տարել նաև Էրիկ Իսրայելյանը։ Նրա մրցակիցը վրացի բռնցքամարտիկ Գոչա Գորդուլավան էր։ Իսրայելյանը նույնպես հաղթել է 5։0 հաշվով։
Եզրափակիչ փուլում Իսրայելյանը կհանդիպի բուլղարացի Կիրիլ Բորիսովի հետ: Հակոբյանը ոսկե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Օլեքսեյ Բոկլախի հետ։
3 հայ բռնցքամարտիկներ հաղթել են Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի ԵԱ-ում
Ապրիլի 20-ին երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ մասնակից՝ Համլետ Ադամյանը (80 կգ):