Հայտնի թենիսիստուհի 35-ամյա Մարիա Շարապովան հղի է

Մարիա Շարապովա
Աշխարհի նախկին առաջին ռակետը լուսանկար է հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Հանրահայտ թենիսիստուհի, աշխարհի նախկին առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոն Մարիա Շարապովան իր 35-ամյակի առթիվ բարի լուր է հայտնել հետևորդներին` նա շուտով կմայրանա։
Շարապովան ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում երևում է արդեն կլորացած որովայնը։
«Թանկագին սկիզբ․ երկուսի փոխարեն ծննդյան տորթ ուտելը միշտ է եղել իմ մասնագիտությունը»,- գրել է նա։
Մարիա Շարապովա
Հետևորդները բարեմաղթանքներ են հղել նրան և շնորհավորել երկար սպասված իրադարձության առթիվ։
Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։
Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում:
«Այն խաղացողներից է, որոնք չեն հանձնվում». Ալեքսիս Օհանյանի կինը գովել է Շարապովային