ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշիտանու Ռոնալդուն որդու մահվան պատճառով բաց կթողնի «Լիվերպուլի» դեմ խաղը։ Տեղեկությունը հրապարակվել է ակումբի կայքում:
Հայտնի էր, որ Ռոնալդուն և նրա սիրեցյալը` Ջորջինա Ռոդրիգեսը, երկվորյակ են ունենալու։ Մարտի 18-ին պորտուգալացին ինստագրամյան իր էջում գրեց, որ փոքրիկները ծնվել են, բայց տղան մահացել է։
«Ամենակարևորը ընտանիքն է, և Կրիշտիանու Ռոնալդուն այս չափազանց դժվար պահին աջակցում է իր հարազատներին։ Մենք հաստատում ենք, որ նա չի մասնակցի «Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղին: Ընտանիքը խնդրել է հարգել անձնական կյանքի անձեռնմխելիությունը»,– ասված է հաղորդագրության մեջ։
«Լիվերպուլ»–«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով 22:00-ին: