Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդներից մեկը տեղում մահացել է

Շտապօգնության մեքենա
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` մոտավորապես ժամը 19:40-ին Բաղրամյան գյուղի վարչական տարածքում բախվել են «Մերսեդես» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2106»-ի վարորդը մահացել է: Իսկ մյուս մեքենայի վարորդը տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն:
Երևանում մոտոցիկլետը բախվել է ծառին․ վարորդին և ուղևորին տեղափոխել են հիվանդանոց
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Երկու ավտոմեքենաների վարորդների ինքնությունը պարզվում է։ Վթարված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Խոշոր ավտովթար Գյումրու ճանապարհին․ կա զոհ