Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում

Գործողությանը մասնակցում են հատուկ նշանակության և ռազմաօդային ուժերը։
Sputnik
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսային հատվածում։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ ինքնաթիռները հարվածներ են հասցրել ՔԱԿ-ի թաքստոցներին, բունկերներին, թունելներին ու պահեստներին։
«Գործողությունը հաջողությամբ շարունակվում է, ինչպես ծրագրվել էր։ Առաջին փուլի նպատակներն իրագործված են։ Մենք փրկելու ենք մեր ազգին 40 տարի շարունակ հետապնդած ահաբեկչական արհավիրքից։ Մեր պայքարը շարունակվելու է, քանի դեռ չի չեզոքացվել վերջին ահաբեկիչը»,- ընդգծել է նախարարը։
Հիշեցնենք` Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հետ զինված հակամարտությունը վերսկսվել է 2015 թվականին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ 2015 թվականի հուլիսից ի վեր երկրի ներսում ՔԱԿ-ի 6 հազար, իսկ երկրից դուրս 6,9 հազար անդամ է ոչնչացվել։ Թուրքիայի ուժայինների կորուստները կազմել են ավելի քան 1,2 հազար մարդ:
Թուրքիայում կրակել են նախկին փոխվարչապետի կուսակցության շենքի վրա