ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Մոսկվայի արևմուտքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է երեք մարդու դի, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով ՌԴ ՔԿ ղեկավարի գլխավոր օգնական Յուլիա Իվանովային։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ `ՌԴ քրեական օրենսգրքի «սպանություն» հոդվածով։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Մոսկվայի քննչական կոմիտեի ղեկավար Անդրեյ Ստրիժովը և նրա տեղակալ Սերգեյ Յարոշը։
Ինչպես նշված է Մոսկվայի դատախազության Telegram ալիքում, դիերը հայտնաբերվել են Համալսարանական պողոտայի բազմաբնակարան շենքում։
Նախնական տվյալներով՝ 51-ամյա Վլադիսլավը նախ կրակել է կնոջ՝ Ելենայի և 13-ամյա դստեր՝ Մարիայի վրա, իսկ հետո ինքնասպան է եղել։ Այժմ քննիչները պարզում են պատճառները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Վլադիսլավը Ավաևը «Գազպրոմբանկի» նախկին փոխնախագահն է։