Մահացել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովը

Վյաչեսլավ Տրուբնիկով
Վյաչեսլավ Տրուբնիկովը արտաքին հետախուզության ծառայությունը ղեկավարել է 1996-2000 թվականներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. 79 տարեկանում մահացել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն Վյաչեսլավ Տրուբնիկովը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը ցավով հայտնում է, որ 2022 թվականի ապրիլի 18–ին կյանքից հեռացել է Ռուսաստանի հերոս, պաշտոնաթող գեներալ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վետերան Վյաչեսլավ Տրուբնիկովը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Տրուբնիկովը 1967–ին է ծառայության անցել արտաքին հետախուզությունում։ 1990 թվականին գլխավորել է հետախուզության կենտրոնական ապարատի ստորաբաժանումներից մեկը։ 1992թ. հունվարին նշանակվել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրենի առաջին տեղակալ, 1996թ. հունվարից մինչև 2000թ. մայիսը ղեկավարել է կառույցը։
2000 թվականի հունիսին Տրուբնիկովը նշանակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ և ԱՊՀ երկրներում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ (դաշնային նախարար), 2004–2009 թվականներին եղել է Հնդկաստանում ՌԴ դեսպանը։