«Իսկանդերների» հարվածներով ոչնչացվել է 4 ուկրաինական ռազմապահեստ․ ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը. Արխիվային լուսանկար
Բարձր ճշգրտության օդային հրթիռներով ոչնչացվել է հակառակորդի 5 հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. «Իսկանդեր» հրթիռների հարվածներով ուկրաինական ռազմապահեստներ են ոչնչացվել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Հրթիռային զորքերը հարվածներ են հասցրել «Իսկանդեր» ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով։ Ոչնչացվել է սպառազինության և ուկրաինական ռազմական տեխնիկայի չորս պահեստ, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման երեք շրջան՝ Պոպասնայա, Յամպոլ և Կրամատորսկ բնակավայրերի մոտ»,-հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական հրետանին հարվածներ է հասցրել ուկրաինական զորքի 315 օբյեկտների ուղղությամբ։

«Ռուսական հրետանային ստորաբաժանումները գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել ուկրաինական զորքերի 315 օբյեկտների։ Խոցվել է 18 կառավարման կետ, 22 հրետանային մարտկոց, «ՕՍԱ-ԱԿՄ» զենիթահրթիռային համալիր, ինչպես նաև հակառակորդի կենդանի ուժի կենտրոնացման 275 հենակետ և շրջան»,- ասել է գեներալը:

Բացի այդ, գիշերվա ընթացքում բարձր ճշգրտությամբ հրթիռներով ոչնչացվել է Ուկրաինայի տասնվեց ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հակառակորդի հինգ հրամանատարական կետ, վառելիքի պահեստարան և զինամթերքի երեք պահեստ:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ՀՕՊ միջոցներն օդում խփել են երեք ուկրաինական ինքնաթիռ, երկու ՄիԳ-29 և մեկ Սու-25, ինչպես նաև 11 անօդաչու թռչող սարք:
«Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 139 ինքնաթիռ, 483 անօդաչու թռչող սարք, 250 զենիթահրթիռային համալիր, 2 326 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 254 կայանք, դաշտային հրետանու և ականանետերի 1004 հրանոթ, ինչպես նաև 2184 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը:
Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքը
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 54-րդ օրը։