Ինչ միջոցներով ասֆալտապատում անենք, եթե գույքահարկ չեն մուծում. Երևանի քաղաքապետի առաջարկը

Հրաչյա Սարգսյան
Ըստ քաղաքապետի` եթե որոշակի կարգավորում արվի, վարորդները ժամանակին կվճարեն գույքահարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ԱՊՊԱ–ի վճարը պետք է կապված լինի տեխզննման հետ։
Ըստ նրա` այդպիսի կարգավորումը կդրդի վարորդներին ժամանակին վճարել գույքահարկը։ Հիմա նրանցից շատերն ամեն կերպ խուսափում են մեքենայի գույքահարկը վճարելուց` ասելով, որ իրենց տված հարկերով քաղաքի փողոցները նորոգվում են կտոր–կտոր ու ոչ բավարար արագությամբ։
Երևանում սանմաքրման աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով
«Մենք հավաքագրված բյուջեի հաշվին կարողանում ենք իրականացնել ասֆալտապատման 4-5 տոկոսը, իսկ բոլոր կապալառուներն ուզում են, որ ասֆալտապատումն ամբողջությամբ անեն ու վերջացնեն, քանի որ դա ավելի հեշտ է։ Բայց քանի որ 5 տոկոսն ենք կարողանում հավաքագրել, դրա համար շատ տեղերում կտորներով է ասֆալտապատումը լինում։ Ստացվում է` գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում, իսկ մենք ի՞նչ բյուջեի հաշվին պետք է ավելի շատ ասֆալտապատում անենք։ Կարծում եմ` պետք է գործիքներ կիրառվեն, և տրամաբանական է, որ ԱՊՊԱ–ի արժեքը կապված լինի տեխզննման հետ»,– ասաց քաղաքապետը։
Նա առաջարկեց երկու շաբաթ աշխատել գործընկերների հետ, արձանագրել խնդիրները և հասկանալ` ինչպես է պետք առաջ շարժվել։
Ապրիլի 24-ին ծաղկի առևտուր կիրականացվի սահմանափակ վայրերում