Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +25-ի. եղանակի տեսություն

Կապան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 18-19-ը, 21-ին ևս տեղումներ չեն գրանցվի։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (մինչև +25)։
Եղանակի տեսություն
Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 18-20, գիշերը` 6-8 աստիճան տաքության սահմանում։