ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայում «Գիշերային որսորդների» աշխատանքի տեսագրությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է ուկրաինական տեխնիկայի դիրքերի ուղղությամբ Մի-28Ն («Գիշերային որսորդ») հարվածային ուղղաթիռների աշխատանքի տեսագրությունը:
Sputnik
Տեսանյութում երևում է՝ ինչպես է ուղղաթիռը օդ բարձրանում, ապա ցուցադրվում են անտառային տեղանքում ուկրաինական ռազմական տեխնիկայի ուղղությամբ Մի-28Ն-ի հարվածները: Այնուհետև ուղղաթիռը վերադարձել է բազավորման կետ:
ՌԴ Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Մի-28Ն-ն թռիչքի առաջադրանքի կատարման ժամանակ ուկրաինական զենիթային հրթիռային համալիր է հայտնաբերել: Ուղղաթիռի անձնակազմը կրակել է ջերմային թակարդներին, կատարել է հակահրթիռային մանևր՝ հեռանալով արձակված հրթիռից, որից հետո հարվածային ուղղաթիռների խումբը հրթիռային հարված է հասցրել հակառակորդի ԶՀՀ դիրքերին՝ ոչնչացնելով դրանք:
Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռներով ոչնչացվել են անտառային տեղանքում քողարկված ուկրաինական զորքերի ստորաբաժանումների դիրքերը: