Բուլղարիան արգելել է ռուսական նավերին մուտք գործել երկրի նավահանգիստներ

Սահմանափակումը վերաբերում է նաև այն նավերին, որոնք Ռուսաստանի դրոշը կամ գրանցումը փոխել են փետրվարի 24-ից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Բուլղարիան արգելել է ռուսական նավերին մտնել իր երկրի ծովային և գետային նավահանգիստներ։ Տեղեկությունը հայտնում է Բուլղարիայի ծովային վարչակազմի պաշտոնական կայքէջը։
«2022 թվականի ապրիլի 16-ի ժամը 00:00-ից Բուլղարիայի ծովային և գետային նավահանգիստներ մուտքն արգելված է Ռուսաստանի Դաշնության դրոշի ներքո գրանցված բոլոր նավերի համար», - ասված է հաղորդագրության մեջ։
Սահմանափակումը վերաբերում է նաև այն նավերին, որոնք փոխել են Ռուսաստանի դրոշը, գրանցումը կամ ռեեստրը 2022 թվականի փետրվարի 24-ից հետո։
Հիշեցնենք, որ նման որոշում է կայացրել նաև Իտալիան։ Ապրիլի 16-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 17-ից Իտալիայի նավահանգիստները փակ կլինեն ռուսական նավերի համար։ Այս արգելքը կտարածվի նաև այն նավերի վրա, որոնք փետրվարի 24-ից հետո փոխել են իրենց դրոշը։ Այս պահին Իտալիայում գտնվող նավերը նավահանգիստները ստիպված կլինեն լքել իրենց կոմերցիոն գործունեության ավարտից անմիջապես հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 53-րդ օրը։