ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Թուրքիայում անհայտ անձինք կրակել են ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) շենքի վրա։ Այս կուսակցությունը ղեկավարում է երկրի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը, որը գրառում է արել Թվիթերում։
Դեպքը տեղի է ունեցել Մալաթիայում։
«Անհայտ անձինք զինված հարձակում են գործել մեր շենքի վրա... Մենք կհետևենք մեր կուսակցության և մեր ժողովրդավարության դեմ տեղի ունեցած այս հարձակմանը»,- գրել է Թուրքիայի նախկին փոխվարչապետը։
Թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնում են, որ կուսակցության շենքին յոթ փամփուշտ է դիպել։
Ալի Բաբաջանը 2002-2007 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իսկ 2009-2015 թվականներին՝ Թուրքիայի փոխվարչապետի։