ՌԴ ԶՈւ-ն բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է Կիևի զրահատանկային գործարանի մասնաշենքերը

Իգոր Կոնաշենկով
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայի հատուկ գործողությունների վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ զինվորականները մեծ հեռահարության և բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են Կիևի զրահատանկային գործարանի արտադրական մասնաշենքերն ու Նիկոլաևի ռազմական տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքով` ՌԴ ՕՏՈւ-ն գիշերվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 16 ռազմական օբյեկտ, այդ թվում` Պոլտավայի և Նիկոլաևի շրջաններում։
Ուկրաինան ծրագրում է Լոզովայայի կայարանում «Տոչկա-Ու»-ով հարվածել փախստականներին. ՌԴ ՊՆ
Կոնաշենկովը նշել է, որ Նիկոլաևի շրջանում ոչնչացվել են հրթիռահրետանային սպառազինության երկու պահեստներ, Պոլտավայի հարավ-արևելքում` հետախուզության և կապի ռադիոլոկացիոն միջոցների պահման կենտրոնական բազան, Պոլտավայից դեպի հարավ` զենիթահրթիռային սպառազինության պահեստը, Գուսարովկա բնակավայրում` 95-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումների կենտրոնացման շրջանը։
ՌԴ հրթիռաձիգներն ու հրետանավորները խոցել են ուկրաինական բանակի 811 օբյեկտ, այդ թվում` ուկրաինական զորքի ստորաբաժանումների կառավարման 43 կետ։
Բացի այդ, ՌԴ օպերատիվ-մարտավարական ավիացիան խոցել է Ուկրաինայի զորակազմի կենտրոնացման 67 շրջան։
Կոնաշենկովի խոսքով` ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացրել է 133 ինքնաթիռ և 458 ԱԹՍ։
«Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 133 ինքնաթիռ, 458 ԱԹՍ, 246 ԶՀՀ, 2246 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 252 կայանք, դաշտային հրետանու 981 զենք և ականանետ, ինչպես նաև 2146 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա»,- ասել է Կոնաշենկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 52-րդ օրը։
ՌԴ ԶՈւ-ն կանխել է Կախովսկայա ՀԷԿ-ին սպառնացող հրթիռային հարվածը. ՊՆ ամփոփագիրը