Երևանում սանմաքրման աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով

Երևանցիները դեռևս դժգոհում են մաքրությունից, վիճակը գոհացուցիչ չէ:
Sputnik
Երևանի 12 վարչական շրջանների սանիտարական մաքրումն ապահովող շուրջ 300 աշխատակիցների թիվը կավելանա ևս 200-ով։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Հավաքագրման գործընթացը սկսված է:

«Այս պահի դրությամբ Երևանում իսկապես ունենք սանմաքրման խնդիր, աղտոտված տարածքները շատ են, մաքրուհիների քանակը լիարժեք չի բավարարում, որպեսզի կարողանանք պատշաճ կերպով մաքրությունն իրականացնել»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը։

Համայնքի նախաձեռնած գործընթացին զուգահեռ կվերանայվեն համատիրություններում գրանցված աշխատակիցների հաստիքները։
Հիշեցնենք` 2019թ. օգոստոսի վերջից Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման ողջ պատասխանատվությունը դրվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի վրա:
Նշենք, որ Երևանի ամբողջ տարածքից Նուբարաշենի աղբավայր է տեղափոխվում օրական շուրջ 1-1.3 տոննա, տարեկան` 290 000-320 000 տոննա աղբ։
Ոչ հարազատ, բայց սիրելի Երևան. պատմություններ մայրաքաղաքը մաքուր պահող կանանց մասին