Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 15-ին, 16-ի գիշերը, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև:
Տեղեկությւոնը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլույի ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-19-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 15-ի գիշերը եղել է 0-2 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +16....+18 աստիճան։