Կիմ Չեն Ինը շքեղ բնակարան է նվիրել հեռուստաաստղին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը . Արխիվային լուսանկար
Նոր բնակարանի սեփականատեր Լի Չհուն Հին համարվում է Կորեական կենտրոնական հեռուստատեսության աստղ և իշխող Աշխատանքային կուսակցության խոսափողը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանում շքեղ բնակարան է նվիրել հայտնի հեռուստահաղորդավար լի Չհուն Հիին։ Փհենյանի էլիտար շրջանում բնակարանները բռնապետին տվել են պետությանը հատուկ ծառայություն մատուցելու համար, գրում է Daily Sabah թերթը։

Լի Չհուն Հին համարվում է Կորեական կենտրոնական հեռուստատեսության աստղ և իշխող Աշխատանքային կուսակցության խոսափողը։ Նա ԶԼՄ-ներում աշխատել է ավելի քան 50 տարի և հայտարարել այնպիսի իրադարձությունների մասին, ինչպիսիք են միջուկային զենքի հաջող փորձարկումը երկրում և ԿԺԴՀ-ի նախկին նախագահ Կիմ Իր Սենի մահը:

Այն թաղամասը, որտեղ 79-ամյա հաղորդավարուհին բնակարան է ստացել, կառուցել են հյուսիսկորեական պետության հիմնադիրի ծննդյան 110-ամյակի կապակցությամբ։ Մինչև 1970-ական թվականներն այդ վայրում էր գտնվում նրա պաշտոնական նստավայրը:
Տեղական հեռուստաալիքի տեսանյութում երևում է, թե ինչպես է Կիմ Չեն Ինը հաղորդավարուհուն ցույց տալիս իր նոր բնակարանը: Բնակարանը լուսավոր և ընդարձակ է, տեղակայված երկու հարկերում։ Լի Չհուն Հին խոստովանել է, որ շատ շնորհակալ է ԿԺԴՀ-ի ղեկավարին՝ ցուցաբերած պատվի համար, և համեմատել բնակարանը հյուրանոցային իր շքեղ համարի հետ։