Երևանում տղամարդու դի են հայտնաբերել. դանակի կողքին նամակ է եղել

Ոստիկանական ավտոմեքենա
Դատաբժիշկը՝ զննելով դին, արձանագրել է, որ տղամարդու մարմնի վրա դանակի 3 հարվածի հետք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ոստիկանները Երևանի Այգեստան փողոցի տներից մեկում տղամարդու դի են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ոստիկանության Կենտրոնական բաժինը ժամը 09։40-ին ահազանգ է ստացել, որ Այգեստան 11 փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։
Կիևյան կամրջի տակ գտել են որպես անհայտ կորած որոնվող 18–ամյա երիտասարդի դին
Իրավապահները տղամարդու դին հայտնաբերել են հյուրասենյակի բազմոցի վրա։
Տեղում աշխատող դատաբժիշկը, զննելով դին, արձանագրել է, որ տղամարդու մարմնի վրա դանակի 3 հարվածի հետք կա։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի վայրում դիակի կողքին հայտնաբերել են խոհանոցային դանակ և նամակ։
Ոստիկանները անհրաժեշտ գործողություններ են ձեռնարկել պարզելու համար` տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն։
Գյումրու տնակներից մեկում ֆիլիպինցի կնոջ դի է հայտնաբերվել