Բայդենը փորձել է սեղմել դատարկ տարածքի «ձեռքը». կոչ է արվել նրան իմպիչմենտ հայտարարել

ԱՄՆ-ի նախագահը մի քանի վայրկյան այլայլված քայլելուց հետո հեռացել է բեմից։
Sputnik
ԱՄՆ-ի Կոնգրեսում կոչ են արել իմպիչմենտ հայտարարել նախագահ Ջորջ Բայդենին, որը փորձել է սեղմել դատարկ տարածքի «ձեռքը»։
Դա տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայի գյուղատնտեսական ակադեմիայում` նախագահի ելույթից հետո։
«Մեր նախագահը փորձեց սեղմել բառացիորեն ոչ մեկի ձեռքը։ Շատ ամոթ է։ Նա ղեկավարում է մեր երկիրը։ Բավակա՛ն է»,- «Թվիթերում» գրել է կոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը։
Տեսանյութում երևում է, որ անհաջող «ձեռքսեղմումից» հետո Բայդենը մեջքով շրջվում է դեպի ներկաները, սակայն դիմացը ԱՄՆ-ի դրոշն է։ Այլայլված քայլելուց հետո նա ուղղակի հեռանում է։