ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկելու իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման գործում։ Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերին, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների հնարավորությանը: Այս առումով շեշտվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության և համանախագահ երկրների միջնորդական դերը:

Հիշեցնենք` Բրիս Ռոքֆոյին երեկ` ապրիլի 13–ին, ընդունել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այսօր` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։