ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի տարածքում այսօր տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` առանձին շրջաններում տեղումներ են սպասվում ապրիլի 15-16-ի ցերեկը։
Օդի ջերմաստիճանը ապրիլի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 14-16, գիշերը` 2-4 աստիճան տաքության սահմանում։