Բրյանսկի Կլիմովո գյուղի գնդակոծության ժամանակ խաղաղ բնակիչներ են վիրավորվել. տեսանյութ

Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՌԴ Բրյանսկի շրջանի Կլիմովո գյուղում Ուկրաինայի գնդակոծության հետևանքով կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնել է Բրյանսկի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը։
«Այսօր Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Կլիմովո քաղաքը, որի հետևանքով երկու բնակելի շենք է վնասվել, բնակիչների մեջ կան տուժածներ։ Տեղում աշխատում են ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումները։ Մարդկանց այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասել է Բոգոմազը։
Մարզային կենտրոնական հիվանդանոցի տվյալներով՝ տուժել է յոթ մարդ, վիրավորների շրջանում երեխա և հղի կին կա։

Իր հերթին, տարածաշրջանի ԱԻՆ-ը հայտնում է, որ Կլիմովո գյուղում երկու բնակելի շենք է հրդեհվել։ Հրդեհը հաջողվել է մարել։ Համացանցում հրապարակվել են այրվող շենքերից կադրեր։

Ավելի վաղ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հայտնել էր, որ Ուկրաինան գնդակոծել է Բրյանսկի մարզի «Նովիե Յուրկովիչի» սահմանային կետը: Գնդակոծության հետևանքով փախստականների ավտոմեքենաներ են վնասվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Հատուկ գործողության նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է ու ապաազգայնականացումը, ինչպես նաև նրան չեզոքության մղելը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 50-րդ օրը։