Օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Երեկոյան Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 13-ի գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում ապրիլի 13–ի գիշերը եղել է 3-5 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +12....+14 աստիճան։