Մահացել է զուգասահքի աշխարհի չեմպիոն Իրինա Վորոբյովան

Ալեքսանդր Վլասով-Իրինա Վորոբյովա զույգը. Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Վլասով-Իրինա Վորոբյովա զույգը չորրորդ տեղն է զբաղեցրել 1976 թվականի Ինսբրուկի օլիմպիական խաղերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Գեղասահքի զուգասահքի աշխարհի խորհրդային չեմպիոն Իրինա Վորոբյովան է մահացել այսօր՝ 63 տարեկան հասակում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի Չմշկասահքի ֆեդերացիային:
«Իր ամբողջ սպորտային կարիերայի ընթացքում Իրինան իր զուգընկերների հետ միասին խելահեղ արդյունքներ է ցույց տվել։ Նա խենթի պես նվիրված էր գործին, աշխատասեր էր, երկաթե կամքով և ուժեղ բնավորությամբ մարդ էր։ Նա երբեք չէր հանձնվում դժվարություններից և կարողանում էր ամենաանհրաժեշտ պահին հավաքել ինքն իրեն։ Վառ անհատականություն էր»,- ֆեդերացիայի կայքը մեջբերում է Մուրավյովյայի մարզիչ Թամարա Մոսկվինայի խոսքերը։
Ալեքսանդր Վլասով-Իրինա Վորոբյովա զույգը չորրորդ տեղն է զբաղեցրել 1976 թվականի Ինսբրուկի օլիմպիական խաղերում: Իգոր Լիսովսկու հետ զուգասահքում նա աշխարհի և Եվրոպայի չեմպիոն է դարձել(1981)։ Նրանք երկուական անգամ արծաթե(1977, 1979) և բրոնզե(1976, 1982) մեդալներ են շահել եվրոպական առաջնություններում։