ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. 96 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասան Միշել Բուկեն, հայտնում է France-Presse գործակալությունը` հղում անելով դերասանի մամուլի ծառայությանը։
Բուկեն մահացել է Փարիզի հիվանդանոցներից մեկում։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։
Բուկեն շատ հայտնի դարձավ հատկապես «Խաղալիքը» (1976) կատակերգական ֆիլմում իր դերի շնորհիվ, որտեղ նա խաղում էր Պիեռ Ռիշարի հետ։
Բուկեն իր կարիերայի ընթացքում երկու անգամ արժանացել է «Սեզար» մրցանակին որպես լավագույն կինոդերասան։
Մրցանակներից մեկը ստացել է «Ինչպես սպանեցի հորս» ֆիլմում ունեցած դերի և «Թափառականը Մարսյան դաշտում» ֆիլմում նախկին նախագահ Ֆրանսուա Միտերանի դերի համար։