Լոգարանում էի. Լոպեսը պատմել է` ինչպես է Աֆլեքն իրեն ամուսնության առաջարկ արել 2–րդ անգամ

Լոպեսն ասել է` որ իր սիրելի գույնը կանաչն է, և որ այն իրեն ոչ միայն ուրախացնում է, այլև հաջողություն ու երջանկություն բերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է՝ ինչ պայմաններում է սիրելին՝ դերասան Բեն Աֆլեքը, կրկին ամուսնության առաջարկ արել իրեն, գրում է elle.ru-ն։
Լոպեսը պատմել է, որ Աֆլեքի մտադրությունների մասին գաղափար անգամ չի ունեցել: Պառկած է եղել լոգարանում, երբ Աֆլեքը թակել է դուռն ու ներս մտել:
«Պատկերացնո՞ւմ եք՝ ես նրան ասում եմ, ներս արի, սեր իմ: Իսկ այդ ընթացքում ամբողջովին մերկ պառկած եմ աշխարհի ամենալավ վայրում՝ փրփուրով լոգարանում: Հանկարծ նա ծնկի է գալիս: Խոսելու ունակությունս կորցնում եմ... Հետո նա հանում է կանաչ ադամանդով մատանին, ամենագեղեցիկն ու հազվագյուտը ու ասում՝ կամուսնանա՞ս ինձ հետ»,-պատմել է Լոպեսը՝ ևս մեկ անգամ ցույցադրելով մատանին:
Նա հավելել է, որ Բենը գիտի` կանաչն իր սիրելի գույնն է: Դա իրեն հաջողություն, ուրախություն և երջանկություն է բերում:
«Ընդհանրապես կանաչն ինձ համար մեծ նշանակություն ունի։ Եվ այս փաստը շատ հուզիչ է. Բենը ցանկանում էր, որ մատանին առանձնահատուկ լինի: Եվ ես շատ երջանիկ եմ, ես նրան շատ եմ սիրում», ասել է Լոպեսը։
Հիշեցնենք, որ զույգն արդեն նշանվել էր 2002 թվականին, սակայն բաժանվել էր 2004 թվականին թյուրիմացությունների և փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Եվ հիմա, 18 տարի անց, նրանք կրկին պատրաստվում են ամուսնանալ:
Գուցե մի օր թղթի վրա գրեմ մեր պատմությունն ու այրեմ․ Աֆլեքը՝ Լոպեսի հետ սիրավեպի մասին