«Իսկական հերոսներ են». ՌԴ դեսպանն այցելել է Հայաստանի պարալիմպիկ կոմիտե

Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե (12 ապրիլի, 2022թ)․ Երևան
Կոպիրկինը հավաքականի անդամներին շնորհավորել է ՌԴ-ում հաջող ելույթների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Կոպիրկինը հանդիպել է կոմիտեի ղեկավար Հակոբ Աբրահամյանի և պարալիմպիկ հավաքականի անդամների հետ։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը մարզիկներին շնորհավորել է այս տարվա մարտին Խանտի Մանսիյսկում կայացած Պարալիմպիկ ձմեռային խաղերին հաջող մասնակցության կապակցությամբ: Դեսպանը նշել է, որ հավաքականի ներկայացուցիչներն իսկական հերոսներ են, որոնք ցույց են տալիս իրական կենսասիրությունը, ոգու ուժն ու հաղթանակի կամքը:
Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե (12 ապրիլի, 2022թ)․ Երևան
Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանում պարալիմպիկ շարժման զարգացման հեռանկարները, ինչպես նաև ադապտիվ սպորտի ոլորտում հայ-ռուսական գործակցության լայն հնարավորությունները՝ այս տարվա մարտին 2 երկրի ազգային կոմիտեների ստորագրած համագործակցության հուշագրի հիման վրա:
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) միջազգային մարզական ֆեդերացիաներին խորհուրդ էր տվել թույլ չտալ ռուսաստանցի և բելառուս մարզիկներին մասնակցել միջազգային մրցումներին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով: Մարտի 2-ին Ռուսաստանի և Բելառուսի թիմերին թույլատրեցին մասնակցել Պեկինի Պարալիմպիկ խաղերին, բայց չեզոք դրոշի ներքո։ Սակայն 17 ժամ անց Միջազգային պարալիմպիկ կոմիտեն (IPC) փոխեց իր որոշումը և արգելեց ռուսատանցիս և բելառուս մարզիկներին մասնակցել խաղերին:
Մարտի 18-21-ը Խանտի Մանսիյսկում անցկացվեցին «Մենք միասին ենք. սպորտ» խորագրով պարալիմպիկ խաղերը:
Ես շոկի մեջ էի. Լուսինե Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Խանտի Մանսիյսկում