Ինչ են քննարկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները. Միրզոյանը մանրամասներ հայտնեց

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի գործընկերոջ հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ (8 ապրիլի, 2022թ)․ Մոսկվա. Արխիվային լուսանկար
Երկու նախարարների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին` բրյուսելյան հանդիպումից օրեր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը նրա ադրբեջանցի գործընկերոջ ապրիլի 11-ին տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` որոշ մանրամասներ բացահայտելով այդ զրույցից։

«Քննարկել ենք այն, ինչ վերջին 2 տարվա ընթացքում քննարկվել ու արձանագրվել է նաև Բրյուսելում` երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Այն է` սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ երկու կողմերի պատկերացումները»,- ասաց Միրզոյանը։

Հիշեցնենք` հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ապրիլի 11-ին` բրյուսելյան հանդիպումից օրեր անց։
Բայրամովն ավելի վաղ հայտնել էր, որ իրենք հարաբերությունների կարգավորման 5 կետից բաղկացած առաջարկ են արել Հայաստանին։ Նշվում էր, որ ադրբեջանական կողմը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Խաղաղություն, բայց ինչպիսի՞ն. բրյուսելյան պայմանավորվածությունների մեծ հարցականները