Ավելի քան 1000 ուկրաինացի զինվորական Մարիուպոլում գերի է հանձնվել ԴԺՀ-ի բանակին. տեսանյութ

Գերի հանձնված զինվորականների մեծ մասը վիրավոր են։
Sputnik
ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Մարիուպոլում ծովային հետևակայիններ են գերի հանձնվել:
«Մարիուպոլ քաղաքի Իլյիչի անվան մետալուրգիական կոմբինատի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միլիցիայի ստորաբաժանումների հաջող հարձակողական գործողությունների արդյունքում զենքը կամավոր վայր է դրել և գերի հանձնվել ծովային հետևակի 36-րդ բրիգադի 1026 ուկրաինացի զինծառայող»,-ասել է գեներալը։
Նրա խոսքով՝ հանձնվածների թվում 162 սպա կա և 47 կին զինծառայող։
Կոնաշենկովն ավելացրել է, որ ծովային հետևակի 36-րդ բրիգադի 151 վիրավոր զինծառայողի տեղում առաջնային բուժօգնություն է ցուցաբերվել, ինչից հետո նրանց բոլորին հասցրել են Մարիուպոլի քաղաքային հիվանդանոց։
Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) օպերատորը նկարահանել է հանձնվածներին։
«Ամեն երրորդը վիրավոր է, ամեն տասներորդը՝ ծանր վիրավոր»,–հայտնել է Սլադկովը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 49–րդ օրը։
Ուկրաինայի ազգայնականները նկարահանում են խոշտանգումները վախի մթնոլորտը սրելու համար. ՌԴ ՊՆ