Անհնար է որոշել Սև ծով բաց թողնված ականների հստակ քանակը․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստից առաջ (22 հոկտեմբերի, 2021թ). Բրյուսել. Արխիվային լուսանկար
Ներկայումս Բոսֆորի ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Սև ծովում լողացող (դրեյֆող) ականների պատճառով Թուրքիան բարձրացրել է ազդարարման և ուժերի խմբավորման կարգավիճակը։ Ծով բաց թողնված ականների քանակը հստակեցնել հնարավոր չէ։ Այս մասին լրագրողներին այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ ուկրաինացի զինվորականներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելուց հետո մոտ 420 ական են տեղադրել Օդեսայի, Օչակովի, Չեռնոմորսկի ու Հարավային նավահանգիստների մոտ: Ծառայությունում չեն բացառել հոսանքների պատճառով Բոսֆորի նեղուց ու Միջերկրածովյան ավազանի ծովեր ներթափանցած ականների հնարավորությունը: Թուրքիայի ՊՆ-ն հետագայում երեք անգամ հայտարարել էր Սև ծովում լողացող ականների հայտնաբերման մասին։
«Մենք մեծ հնարավորություններ ունենք այս խնդրի դեմ պայքարելու համար։ Արագ մոբիլիզացրել ենք դրանք, բարձրացրել ստորջրյա թիմերի և ԱԹՍ—ների իրազեկման կարգավիճակը։ Մենք ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը»,-ասել է Աքարը լրագրողներին։
Նա հավելել է, որ ուշադիր հետևում ենք իրավիճակին ։ Ահազանգի ստացման դեպքում`անմիջապես արձագանքում։
«Ականներ հայտնաբերելուց հետո դրանք դուրս են բերվում անվտանգ գոտի և վնասազերծվում են առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու», - հավաստիացրել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնելով, որ ներկայումս Բոսֆորի մայրցամաքային ծանծաղուտում երեք ական է վնասազերծվել, Աքարն ասել է, որ «որոշ թվեր կան ծովն իջեցված ականների մասին»։
«Դրանք անհնար է հաստատել։ Ինչ կարող ենք անել այդ հարցում՝ զգոնություն պահպանել»,-ասել է Թուրքիայի նախարարը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են վերոհիշյալ ականները այդքան արագ հասել Բոսֆորի ափերին, նախարար Աքարն ասել է, որ «այդ հարցում բազմաթիվ մեկնաբանություններ ու ենթադրություններ կան»։ Առանց հստակ տեղեկության և տվյալների որոշ բաների մասին խոսելը տեղին չէր լինի։
Թուրքիայում լողացող ականների որոնման համար ԱԹՍ-ներ են ներգրավել