ՌԴ–ն կվերսկսի լուսնային ծրագիրը և կիրականացնի տիեզերական բոլոր ծրագրերը. Պուտին

Պուտինն ու Լուկաշենկոն
Չնայած ճնշումներին` Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի բոլոր ծրագրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Գագարինի անվան գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնում հայտարարել է, որ Ռուսաստանը կվերսկսի լուսնային ծրագիրը` նկատի ունենալով «Լունա-25»–ի արձակումը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը Բելառուսի հետ ենթակառուցվածք կձևավորի տիեզերական ոլորտում։
«Լունա-25» նախագծի նպատակն է ավտոմատ զոնդ գործարկել, որը պետք է հեռավար հետազոտություն իրականացնի և համապատասխան վայրեր ընտրի իջեցվող սարքերի համար: Հիմնական մոդուլն էլ ուսումնասիրելու է լուսնի մակերևույթը հարավային բևեռի շրջանում, այդ թվում` մինչև երկու մետր խորությամբ կրիոգեն հորատման միջոցով (հիմնական խնդիրը ջրի որոնումն է):
«Ռուսաստանը հետևողականորեն և համառորեն կիրականացնի տիեզերական ոլորտի իր բոլոր ծրագրերը՝ չնայած արտերկրից եկող ճնշմանը»,– ընդգծել է ՌԴ նախագահը «Վոստոչնի» տիեզերակայան կատարած այցի ժամանակ։
Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է գնացել «Վոստոչնի» տիեզերակայան։ Մինչ այդ նրանք ուղղաթիռից են ուսումնասիրել տիեզերակայանում ընթացող աշխատանքները։
Պուտինը «Ռոսկոսմոսին» հանձնարարել է աշխատել Բելառուսի ներկայացուցիչների հետ։
«Խնդրում եմ ռուսական տիեզերանավով ուսուցում և թռիչք ապահովել Բելառուսի ներկայացուցիչների համար»,- ասել է նա։
Բացի այդ Տիեզերագնացության օրը Ռուսաստանի նախագահը պետական պարգևներ է հանձնել Յուրի Գագարինի գիտահետազոտական և փորձարկման ուսումնական կենտրոնի աշխատակիցներին։
Ե՞րբ է Պուտինը ուղերձով դիմելու Դաշնային ժողովին. Պեսկովի պատասխանը