ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի զինվորականներին թույլ չի տվել դուրս գալ Մարիուպոլի շրջափակումից

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողությունների վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի Sputnik. ՌԴ ԶՈւ–ն Մարիուպոլում գտնվող Իլիչի գործարանում կանխել են շրջափակումից ուկրաինական զինվորականների դուրս գալու փորձը։ Այս մասին երեքշաբթի հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։
ՌԴ ՊՆ-ն խափանել է ուկրաինական զորքերի լայնածավալ հարձակումը Դոնբասի վրա. Կոնաշենկով
Նրա խոսքով` Մարիուպոլում ապրիլի 11-ին օրվա մութ ժամին Իլիչի անվան գործարանի տարածքում շրջափակման մեջ գտնվող ուկրաինական զորքերի ստորաբաժանումներից մնացածները քաղաքը լքելու անհաջող փորձ են արել։
«Մինչև 100 հոգանոց ուկրաինացի զինծառայողների խումբը զրահատեխնիկայով փորձել է մարտով դուրս պրծնել գործարանի տարածքից և լքել քաղաքը հյուսիսային ուղղությամբ։ Ավիացիայի և հրետանու հարվածներով այդ փորձը կանխվել է», – ասել է Կոնաշենկովը։
Գեներալը նշել է, որ ոչնչացվել է ուկրաինական երեք տանկ, հրետանու 5 մարտական մեքենա, 7 ավտոմեքենա և անձնակազմի մինչև 50 անդամ։

«Ուկրաինացի ևս 42 զինծառայող ինքնակամ վայր են դրել զենքն ու գերի հանձնվել»,–հավելել է նա։

Կոնաշենկովը հայտնել է նաև, որ ՌԴ ՕՏՈւ ՀՕՊ միջոցները Բրյանսկի և Մելիտոպոլի շրջաններում ուկրաինական երկու անօդաչու են խոցել, իսկ գործողությունների ողջ ընթացքում ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈւ 443 ԱԹՍ և 130 ինքնաթիռ։
Ռուսաստանի ԶՈւ–ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ. Կոնաշենկով
Բացի այդ, ՌԴ ՕՏՈւ օպերատիվ–մարտավարական ավիացիան ոչնչացրել է Ուկրաինայի 32 ռազմական օբյեկտ, այդ թվում` Բուկ-Մ1 ՀՕՊ համալիր և Ս-300 համակարգի ռադիոլոկատոր։
Իգոր Կոնաշենկովը հայտնել է նաև, որ բարձր ճշգրտության հրթիռներով մեկ գիշերվա ընթացքում զինամթերքի երկու պահեստ է ոչնչացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։