ՌԴ Սևծովյան նավատորմի ֆրեգատը Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈւ–ի «Բայրաքթար» է ոչնչացրել

ՌԴ ՊՆ–ն Ղրիմի ափերի մոտ Ուկրաինայի ԶՈւ–ի «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ–ի ոչնչացման կադրեր է հրապարակել։ Անօդաչուն ոչնչացրել է Սևծովյան նավատորմի ֆրեգատի անձնակազմը։
Sputnik
Ֆրեգատը ոչնչացրել է Սևծովյան նավատորմի նավերի գործողության գոտում գտնվող ԱԹՍ–ն։ Անձնակազմը «Շտիլ» ԶՀՀ–ի հրթիռների երկու արձակում է իրականացրել։ «Շտիլում» կիրառվում է «Բուկ» ԶՀՀ–ի համար նախատեսված հրթիռի ծովային տարբերակը։
ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ անօդաչուն Սևծովյան նավատորմի նավերի ու ՌԴ ԶՈւ մարտական տեխնիկայի ափամերձ և ցամաքային դիրքերի գործողությունների հետախուզում է իրականացրել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 48–րդ օրը։