ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ուկրաինական զորքերը Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանում ՌԴ ԶՈւ-ին են հանձնել ամբողջովին նոր տանկեր՝ համալրված զինամթերքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Խարկովի մարզի Տոպոլսկի շրջանի ազատագրման ժամանակ Արևմտյան ռազմական օկրուգի տանկային անձնակազմի հատուկ ռազմական գործողության կադրերը։
«Երբ նրանք մեզ տեսան, տանկերի թնդանոթները վերև բարձրացրին, բայց ոչ մի տեսակի հրաձգություն չկար: Նրանք ունեին նոր տանկեր (գրեթե չշահագործված), ողջ մարտական կազմով։ Ըստ երևույթին նոր էին հանել պահեստից», - ՌԴ ՊՆ-ի հրապարակած տեսանյութում պատմել է տանկային վաշտի հրամանատար Տիմուրը։
Նրա խոսքով՝ խնդիր է դրվել վերցնել բնակավայրերը և միջանցք ապահովել ռուսական ուժերի համար, որպեսզի շարունակեն երթը դեպի հարավ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։