ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՌԴ Ստուպինո քաղաքի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունից հետո փլատակների տակից հայտնաբերել են ևս երեք մարդու, այդ թվում՝ երկու երեխայի դիեր։ Ընդհանուր զոհերի թիվը հասել է վեցի։ Այս մասին հայտնում են «Ինտերֆաքսի» աղբյուրները։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են փլատակների ապամոնտաժումը։ Պայթյունից հեռու գտնվող շքամուտքերի բնակիչներին թույլ են տվել իրեր վերցնել բնակարաններից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ շենքի բոլոր բնակիչները տարհանվել են և տեղավորվել Մշակույթի տանը։ Անջատվել է շենքի գազամատակարարումը։ Փորձագետների տվյալներով՝ պայթյունից վնասվել են երկու մուտքերի սյուները։ Շենքի վերականգնումը կարող է տևել վեցից մինչև ութ ամիս։