ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել «Իսկանդերի» աշխատանքը Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ

Առաջադրված խնդիրների լուծման համար նաև օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ են ներգրավվում։
Sputnik
Ռուսաստանի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում շարունակում են բարձր ճշգրտության հրթիռային զենքով հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի ռազմական ենթակառուցվածքի ու մարտական տեխնիկայի օբյեկտներին:
Զինվորականների խնդիրն է կետային հարվածներով ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքի հատկապես կարևոր օբյեկտները։
Բարձր ճշգրտության հարվածներով «Իսկանդեր» հրթիռային համալիրները հաշվարկները շարքից հանում և ոչնչացնում են հրամանատարական կետերը, ռազմաթերքի ու զենքի պահեստները, վառելիքաքսուքային նյութերի պահեստները, կապի հանգույցները, հակաօդային պաշտպանության միջոցները (ՀՕՊ) և այլ կարևոր թիրախներ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 47–րդ օրը։