«Երազ» այգում մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր. ինչն է պատահարի պատճառը

Քաղաքացին ընկել էր 7 մետր բարձրությունից և հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի «Երազ» այգում 7 մետր բարձրությունից ընկնելու պատճառով մահացած քաղաքացին զիփլայնի տնօրենն էր։
Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է նրա քույրը` Տաթևիկ Աբրահամյանը։
«Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»,– նշել է Տաթևիկը։
Հայտնել էինք, որ ապրիլի 10-ին ժամը 18։50-ի սահմաններում քաղաքացին ընկել էր զիփլայնից։ Տղամարդը մարմնական վնասվածքներ էր ստացել, տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր։