Անձրևները կհեռանան, բայց քամի կլինի. եղանակի տեսություն

Գեղարքունիկի մարզի Սեմյոնովկա գյուղի հիդրոօդերևութաբանական կայանը. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 11-ին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Ապրիլի 12-ի ցերեկը, 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 13-ին լեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով:

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը 10-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6, 12-13-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով:
Երևան քաղաքում ապրիլի 11-ին, 12-ին, 13-ի գիշերը, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 11–ի գիշերը կլինի 7-9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +20....+22 աստիճան։