Ռուսական Կա-52-ները ոչնչացրել են ՈւԶՈւ-ի տեխնիկայի շարասյունը․ տեսանյութ

Օդաչուներն աշխատել են զույգերով` ոչնչացնելով տեխնիկայի շարասյունն ու զենիթային կայանքները։
Sputnik
Ռուսական պաշտպանական գերատեսչությունը հրապարակել է Կա-52 «Ալիգատոր» հարվածային ուղղաթիռներով ուկրաինական զորքերի մարտական զրահապատ տեխնիկայի շարասյան ոչնչացման կադրերը:
«Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի Կա-52 հարվածային ուղղաթիռները ոչնչացրել են ԶՈւ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան։ Օդաչուները գործել են զույգերով՝ ոչնչացնելով տեխնիկայի շարասյունը և զենիթային կայանքները»,-ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:
Հոլովակում ցուցադրվում է, թե ինչպես են ուղղաթիռից կախված արձակման սարքերը լիցքավորում 80 մմ տրամաչափի С-8 չկառավարվող ավիացիոն հրթիռներով։
Այնուհետև ցուցադրվում է երկու Կա-52-ների թռիչքը փոքր բարձրության վրա, դրանք չկառավարվող հրթիռներով և 30 միլիմետրանոց ավիահրանոթով կրակ են վարում շարասյան ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 46–րդ օրը։