Մի քանի օր արև կտեսնենք. եղանակի տեսություն

Երևանում և մարզերում քամու ուժգնացում է սպասվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ապրիլի 13-ի գիշերը և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ապրիլի 12-ին առանձին շրջաններում, 13-ի առավոտյան և ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ:
Վախ, էսօրվանից սիրում եմ քեզ. Սուրենյանը ՀՀ–ում կլիմայական գարուն է ազդարարել
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև վաղը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև ապրիլի 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-ին և 13-ին ցերեկը սպասվում է անձրև:
Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կլինի +18...+20, առաջիկա գիշերը` +7...+8 աստիճան տաքություն։