Հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում». այրվել է կապի սենյակը

Հրդեհ Մաշտոցի պողոտայում
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ։ Դեպքի վայր է մեկնել 7 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Այս գիշեր հրդեհ է բռնկվել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» («Մարգարյան հիվանդանոց»)պահեստում, հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ապրիլի 10-ին, ժամը 03:18-ին։ Հայտնել են, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի» պահեստում կրակ է նկատվում։
Հրդեհ Մաշտոցի պողոտայում
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ,
Տեղեկացվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 04։13-ին, մարվել՝ 04։44-ին։ Այրվել է կապի սենյակը՝ գույքով (մոտ 30 քմ)։