Կտաքանա, բայց տեղումները կշարունակվեն. եղանակի տեսություն

Երևան անձրև. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 9-ին, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ արագությամբ, ապրիլի 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն 9-11-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 9-ին, 12-13-ը սպասվում է անձրև: Ապրիլի 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 9–ի գիշերը եղել է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15...+17 աստիճան։