Հոկեյի խաղի ժամանակ մարզիկը հարվածել է Լուկաշենկոյի դեմքին. տեսանյութ

Բելառուսի նախագահը հոկեյի իր թիմում կրում է 01 համարով մարզահագուստը։
Sputnik
Մրցակից թիմի 07 համարը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ տափօղակի համար պայքարում մականով պատահաբար հարվածել է նրա դենքին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Բելառուսը։
Լուկաշենկոն անմիջապես բռնել է դեմքը և գնացել դեպի պահեստայինների նստարան։ Խաղն անմիջապես ընդհատվել է։
«Երջանկություն նրանք չեն բերի». Լուկաշենկոն կոչ է արել Կիևին հրաժարվել Արևմուտքից
Միջադեպը, սակայն, ոչ մի կերպ չի ազդել Լուկաշոնկոյի տրամադրության վրա, մանավանդ որ, նրա թիմը 13-րդ անգամ հաղթել է մրցաշարում։
Բելառուսի նախագահը հոկեյի իր թիմում հանդես է գալիս 01 համարի մարզահագուստով։