Անհայտ անձը Իսրայելի Ռահաթ քաղաքի սրճարաններից մեկում կրակ է բացել այցելուների վրա

Իսրայելյան սրճարանում հնչած կրակոցների հետրանքով հինգ անձ է տուժել։
Sputnik
Անհայտ անձը Իսրայելի Ռախաթ քաղաքի սրճարաններից մեկում կրակ է բացել այցելուների վրա: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է «Կան Բեթի» թղթակից Իցիկ Զուարեցը՝ տեսանյութ տեղադրելով։
Կրակոցների հետևանքով 5 մարդ վիրավորվել է, 1-ի վիճակը ծանր է։ Տեսանյութում երևում է, որ սրճարանը տակնուվրա եղած վիճակում է։
Հիշեցնենք, որ ապրիլի 7–ի երեկոյան անհայտ անձը կրակ էր բացել Թել Ավիվի կենտրոնում` 3 մարդ մահացել էր, 12-ը` վիրավորվել։ Ահաբեկչին բռնել են ապրիլի 8–ի առավոտյան. նա սպանվել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։