ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. 52-ամյա Ջենիֆեր Լոպեսը և 49-ամյա Բեն Աֆլեքն իրենց սիրավեպից 17 տարի անց նորից միասին են. զույգը հայտարարել է նշանադրության մասին։
Լոպեսն իր անձնական On the Jlo պորտալում հայտնել էր, որ Աֆլեքն իրեն առաջարկություն է արել։ Երգչուհին խոստովանել է նաև, որ դա ամենևին էլ այն չէ, ինչ նախկինում էր։
«Մենք հիմա ավելի շատ ենք իրար գնահատում։ Հազվադեպ երևույթ է ունենալ երկրորդ հնարավորությունը սիրելի անձնավորության կողքին լինելու»,–ասել է Լոպեսը։
Նա նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է նշանադրության մատանին։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Աֆլեկի և Լոպեսի հարաբերությունները վերականգնվել են դեռ փետրվարին, սակայն սիրահարները որոշ ժամանակ դա գաղտնի են պահել։ Բենն արդեն ծանոթացել է Լոպեսի երեխաների հետ։
Հիշեցնենք, որ մինչ այդ Լոպեսը չորս տարի շարունակ հանդիպել է 43-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ։