Ուկրաինայի ուղղությամբ «Օնիքս» հրթիռի արձակումը. ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի հաշվարկի կողմից «Օնիքս» հրթիռի արձակման կադրերը։
Sputnik
«Բաստիոն» բարձր ճշգրտությամբ հրթիռներն Օդեսայից դեպի հյուսիս-արևելք գտնվող Կրասնոսելկա բնակավայրի շրջանում ոչնչացրել են օտարերկրյա վարձկանների հավաքագրման և պատրաստման կենտրոնը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Սև ծովի ափից «Բաստիոն» առափնյա հրթիռային համալիրի հաշվարկը կատարել Է «Օնիքս» բարձր ճշգրության հրթիռի արձակումը՝ Ուկրաինայի տարածքում նշանակված ցամաքային թիրախի ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռն օդ բարձրանում արձակման կայանքից։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 44–րդ օրը։