Քամի կլինի. եղանակի տեսություն

Լոռի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացնում են առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ապրիլի 8-ին, 11-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում ապրիլի 8–ի գիշերը եղել է 6-8 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +15....+17 աստիճան։